Իտալացի մոդելները Հռոմի Պապի մասին ֆիլմի պրեզենտացիային եկել են առանց ներքնազգեստի


17:30 , 5 սեպտեմբեր, 2016

Վենետիկի կինոփառատոնից առաջ կազմակերպիչները հյուրերին խնդրել են, որ հարգեն վերջերս Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակն ու ներակայանան ոչ այդքան վառ հագուստներով։ Սակայն դա չի կաշկանդել իտալացի այս 2 մոդելներին ժամանել առանց ներքնազգեստի Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալի պրեզենտացիային։ 
Մոդելների շուրջ իսկական սկանդալ է հասունացել, սակայն Ջուլիանան ասել է, որ  ինքն այդ զգեստով փորձել է աջակցել իր ընկեր դիզայներին, ու որ իր կյանքն ինքը ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Սակայն ներողություն է հայցել բոլոր նրանցից, ում դուր չի եկել հագուստը։