150 նոր աշխատատեղ


13:50 , 3 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу տնտեսական անկյունՆերդրումային դաշտը խթանելու նպատակով պետությունը հաճախ հետաձգում է որոշ ընկերությունների հարկային պարտավորությունները, դրա դիմաց ակնկալելով ներդրումներ և աշխատատեղերի բացում:

Նմանօրինակ քաղաքականության արդյունքում գործադիր մարմինը երեք տարի ժամկետով հետաձգել է նավթամթերքների վերամշակման ընկերության կողմից ամբողջովին նոր գործարան կառուցելու ծրագրով ժամանակակից սարքավորումների համար գանձվելիք ԱԱՀ-ն:

Ընկերությունը իր հերթին պարտավորված է լինելու կատարել 35 միլիոն դոլարի ներդրում: Բացի դրանից կստեղծվեն նոր 150 աշխատատեղ՝ միջինից բարձր աշխատավարձով:

Սա նաև կարող է լուրջ խթան հանդիսանալ նմանատիպ այլ ընկերությունների համար: