ՀՕ-ի քննարկումները վճռական փուլ են մտնում


11:15 , 3 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу հովիկ աբրահամյանԱԺ-ում բուռն քննարկումների առիթ տված Հարկային նոր օրենսգիրքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Հարկ է նշել, որ այն պետության տնտեսական քաղաքականությունն իրականացնող առանցքային փաստաթղթերից է, ինչպես նաև տնտեսվարողների հետ ֆինասնական փոխհարաբերությունները կարգավորող լրջագույն գործիք է:

Այսպիսով, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ամփոփել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումները և վերջնական արդյունքները ներկայացնել կառավարություն: