Քառօրյա պատերազմում ակնառու դարձավ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում դաշնակից չունի


04:11 , 3 սեպտեմբեր, 2016
Image resultԵրեք տարի առաջ ՀՀ արտաքին քաղաքականության կուրսը մեկ գիշերվա ընթացքում փոխվեց 360 աստիճանով: ՀՀ-ն հրաժարվելով Եվրոասոցացման համաձայնագրից համաձայնվեց մտնել Մաքսային Միություն կամ ԵԱՏՄ: Այդ չարաբաստիկ որոշման արդարացման համար առաջ քաշվեցին բազմաթիվ անհեթեթ հիմնավորումներ: Դրանցից էին տնտեսական առաջընթացի և անվտանգության ապահովման մասով պնդումները: Երեք տարի արդեն անցել է տնտեսական վիճակը փոխվել է բայց դեպի ավելի վատը, իսկ անվտանգության առումով բոլորս ենք տեսնում թե ինչ է կատարվում: Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանի ուղղակի աջակցությամբ հետևողականորեն սրեց սահմանում իրավիճակը, որի արդյունքը արդեն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Այդ օրերին առավելևս ակնառու դարձավ այն փաստը, որ Հայաստանը այդ չարաբաստիկ միությունում դաշնակից չունի և այլևս այդտեղ որևէ անելիք չունի: