Զուրաբյանն ուզում է ասել, որ Սովետական Միությունում ավելի շա՞տ ազատություն կար


10:37 , 15 փետրվար, 2013

Ուրեմն ըստ Լևոն Զուրաբյանի տրամաբանության` անկախ նրանից, որ Սովետական Միությունում քաղաքական ազատությունները չկային, մարդկանց դատում էին, սպանում էին հակասովետական ագիտացիայի համար, քշում էին երկրից, պահում էին Գուլագներում, այնուամենայնիվ դա ավելի լա՞վն է, քան ներկայիս պետությունը, որում իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ձևավորման համար ավելի մեծ հնարավորություններ կան: Սա ուղղակի կա՛մ թյուրիմացություն է, կա՛մ սայթաքում, կա՛մ մտքի դեգրադացիա...