Ոստիկանությունը ձերբակալել է երգիչ Քրիս Բրաունին (լուսանկարներ)


06:48 , 31 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է հրազենի կիրառմամբ հարձակման մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:

Լոս-Անջելեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի տանը, այն բանից հետո, երբ մի աղջիկ հաղորդագրություն է տվել, որ  երգիչը իրեն հրացանով սպառնացել է, հաղորդում է BBC-ին:

Բրաունն ավելի վաղ հեռացել էր ոստիկանության կողմից շրջափակված տնից: Ավելի ուշ Ինսթագրամի իր էջում նա հերքել է այդ տեղեկությունը:  Ըստ ոստիկանության տվյալների՝ հաղորդագրության պահին այդ աղջիկը չի եղել Բրաունի տանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ