Օլիմպիական հնարքը կոչվեց Հուրի Գեբեշյանի անվամբ


04:51 , 31 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների թվում էր մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը, ով հաջող ելույթ ունեցավ: Չնայած այն բանին, որ Հուրին չգրավեց մրցանակային տեղ, նա կարողացավ կատարել հնարք, որը նորույթ էր մարմնամարզությունում:

Այսօր արդեն պաշտոնապես այդ հնարքը գրանցվեց Հուրի Գեբեշյանի անվամբ՝ «The Gebeshian»:

Հուրի Գեբեշյանի կատարած հնարքը դասվել է D կատեգորիայի հնարքների շարքին: