Ֆրանսիայում «Coca-Cola»-ի գործարանում 50 միլիոն եվրոյի կոկային են հայտնաբերել


03:59 , 31 օգոստոս, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Ֆրանսիայի Մարսել քաղաքի մոտակայքում գտնվող «Coca-Cola» ընկերության գործարանում աշխատողները գտել են մոտ 370 կգ կոկային, որը արժե մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ֆրանսիական «Lorient le Jour»-ին:

Թմրանյութը փաթեթավորված է եղել պլաստիկե պարկերում և տեղակայված է եղել արկղի մեջ: Իսկ արկղը գործարան է բերվել Լատինական Ամերիկայից:

Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են իրականացնում: