Ֆրանսիան փակուղային է համարում ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ ԱՄՆ հետ բանակցությունները


19:52 , 30 օգոստոս, 2016

france_flag_111214Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիան պատրաստ չէ ԵՄ եւ ԱՄՆ միջեւ Առեւտրի տրանսատլանտյան ազատ գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը մինչեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտը։  Reuters–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանավեճերը չեն կարող ընթացիկ տարեվերջին ավարտվել։ Բանակցությունները փակուղում են, դիրքորոշումները չեն պահպանվել»,– ասել է նա։

Օլանդը շեշտել է, որ Ֆրանսիան նախընտրում է իրերին հստակ նայել եւ պատրանքներ չկառուցել, թե համաձայնագիրը կարող էր կնքվել մինչեւ հոկտեմբեր։

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր առեւտրի ազատ գոտու վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության միջեւ բանակցությունների տապալման մասին՝ նշելով բանակցությունների բոլոր հիմնական բաժիններով առաջընթացի բացակայության մասին։