Լիոնել Մեսսին ազդրի վնասվածք է ստացել և չի խաղա Արգենտինայի հավաքականի մոտակա հանդիպումներում


19:12 , 30 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվողը, միևնույն է, միացել է ազգային թիմին:

Մեսսին ազդրի վնասվածք է ստացել, որի պատճառով հանդես չի գա 2018թ. Աշխարհի առաջնության Ուրուգվայի և Վենեսուելայի դեմ որակավորման խաղերում: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Մեսսին այնուամենայնիվ միացել է թիմին, որպեսզի հարթի հարաբերությունները խաղընկերների հետ:

Սպասվում է, որ հարձակվողը կվերականգնվի մինչև «Բարսելոնայի» մոտակա խաղերը:

Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո Մեսսին հայտարարել էր միջազգային կարիերայի ավարտի մասին, բայց հետո փոխել էր որոշումը և վերադարձել Արգենտինայի հավաքական: