Պետք է հարգել մարզչի որոշումը. Ռամոս


20:55 , 30 օգոստոս, 2016

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսին զարմացրել է այն փաստը, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին չի հրավիրել ազգային թիմ դարպասապահ Իկեր Կասիլյասին:

Ռամոսը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ի նախկին դարպասապահը հավաքականի գլխավոր առաջատարն է:

«Բոլորը զարմացած են, որ այնպիսի լեգենդար ֆուտբոլիստն, ինչպիսին Կասիլյասն է, չի ընդգրկվել հավաքականի կազմում: Իկերը մեր թիվ մեկ ավագն է: Նրա բացակայությունն անսպասելի է:

Սակայն Իկերն ըմբռնումով է մոտենում այս հարցին: Պետք է հարգել մարզչի որոշումը»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը: