Մոուրինյուն ՄՅՈւ-ի միակ մարզիչն է, ով հաղթել է մեկնարկային չորս խաղերում


20:00 , 30 օգոստոս, 2016
Մոուրինյուն ՄՅՈւ-ի միակ մարզիչն է, ով հաղթել է մեկնարկային չորս խաղերումArmsport.am-ը գրում է.
Ժոզե Մոուրինյուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչը, ով հաղթանակ է տարել մեկնարկային չորս խաղերում: Պորտուգալացին մանչեսթերցիներին է գլխավորել ամռանը:
 
Մոուրինյուի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Անգլիայի Սուպերգավաթում «Լեսթերին», այնուհետեւ երեք հաղթանակ տարել Պրեմիեր լիգայում՝ «Բորնմութին», «Սաութհեմփթոնին» ու «Հալ Սիթիին»:
 
Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: