Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել


16:26 , 30 օգոստոս, 2016

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել և Կարապետյանն իրեն լավ է զգում:

Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: