Ուզբեկստանի նախագահականում հերքել են Քարիմովի մահվան մասին լուրերը


11:37 , 30 օգոստոս, 2016

Image result for Քարիմով

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը դեռեւս հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Նրա մահվան մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախագահական նստավայրի աղբյուրը:

Ավելի վաղ «Ֆերգանա» կայքը հաղորդել էր, որ ուղեղի կաթվածից հետո հիվանդանոց տեղափոխված Քարիմովն օգոստոսի 29-ին վախճանվել է: