2 տարեկանում սեքսուալ բռնության ենթարկված աղջիկը 21 տարեկանում իրեն «մեծ երեխայի» նման է պահում, որ մոռանա հոգեբանական տրավման
22:15 , 29 օգոստոս, 2016
21 տարեկան Ջեսսը Լեյքլանդից 2 տարեկանում սեքսուալ բռնության է ենթարկվել։ Հիմա նա իրեն «մեծ երեխայի» նման է պահում։ Նա սիրում է ծծակ օգտագործել, խմել փոքր շշերից ու «վերդառնալ» մանկություն։ Աղջիկը քնում է մեծ, օրորցանման մահճակալում։ Ջեսսին աշխատում է որպես դայակ։ Նա ունի տիկնիկների ու խաղալիքների մեծ հավաքածու։ Ջեսսի խոսքով նման ապրելակերպն իրեն մոռացնել է տալիս մանուկ ժամանակ տարած հոգեբանական տրավման։ Հիմա նա ապրում է այնպես, ինչպես կուզեր, որ լինի իր մանկությունը։ Նա նշանված է ու նախընտրում է ընկերոջ հետ դոմինանտ/սաբմիսիվ հարաբերություններ։ Ջեսիին Դևիդին համարում է իր պաշտպանը, ում վրա ինքը կարող է հույս դնել։ «Մեծ երեխայի» կերպարը նրան ավելի շատ է օգնել տրավման մոռացության մատնելու հարցում, քան տարիների մեդիտացիաներն ու թերապիաները։