Կայք ունես, գլուխ հարթուկիր


18:00 , 29 օգոստոս, 2016

Image result for Արթուր ԲաղդասարյանՄեր իրականությունում շատ են դեպքերը, երբ հնարավորություն ունեցող մարդը բացում է կայք կամ կայքեր ու սկսում այնտեղ զետեղել իր «հույժ» կարևոր կարծիքը այս կամ այն հարցերի վերաբերյալ: Նման երևույթ հաճախ է նկատվում նաև Արթուր Բաղդասարյանի մոտ:

Իհարկե նորություն չի, որ Բաղդասարյանից հաճախ հարցազրույց են վերցնում Բաղդասարյանի հովանավորության տակ գտնվող կայքերն ու հաղորդաշարերը, բայց վերջերս ստացվել է այնպես, որ նրանից բացառապես դրանք են հարցազրույցներ վերցնում:

Մի պահ հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ունի ժամանակ ծախսել նման անիմաստ բաների վրա, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ իր հարցազրույցները առավելագույնը իր կուսակիցներին կհետաքրքրի և նա այսպես միանգամից խոսքը տեղ է հասցնում նրանց, հակառակ դեպքում կուսակցության նիստ անել, մարդ հավաքել, հեշտ գործ չի: