Ադրբեջանի զոհերը մի քանի անգամ ավել են


11:15 , 29 օգոստոս, 2016

Image result for Ադրբեջանի զոհերըԱդրբեջանի զոհերը մի քանի անգամ ավել են.

Արցախի ազատագրման պայքարից սկսած մինչև այսօր, բոլոր տեսակի լուրջ բախումների ժամանակ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ շատ են լինում:

Նախ ադրբեջանական գյուղերը, ի տարբերություն հայկականի, շատ խիտ են բնակեցված, իսկ ադրբեջանական բանակի ղեկավարները իրենց զորքին պատկանող զինվորական տեխնիկայի մեծ մասը պահում և դիրքավորում են գյուղերի բնակիչների քթի տակ՝ մի քանի մետր հեռավորության վրա: Դրանք ոչնչացնելու համար հայկական զինված ուժերը պետք է կրակ բացեն այդ տեխնիկայի վրա, սակայն ոչ բոլոր կրակոցներն են հասնում հենց ճիշտ թիրախին, անգամ թիրախին հասնելու դեպքում էլ շրջակա բնակչությանը մեծ վնասներ է հասցվում: Այս դեպքում տեխնիկաների կորուստին և զինվորականների զոհերին գումարվում է նաև բնակչության զոհերը և ահռելի վնասները:

Ադրբեջանի զինված ուժերը բախումների ժամանակ օգտագործում է երկրում գործունեություն իրականացնող երշիկի գործարանները, ավելի կոնկրետ դրանց սառնարանները: Զոհված զինվորների մեծ մասը պահվում են այդ սառնարաններում՝ օրերով, ամիսներով: Քանի որ Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, սառնարաններում պահվող զոհերի հարազատներին տեղեկացնում են , որ իրենց որդիները գործուղվել են Թուրքիա: Հետագայում դրանց անունները հրապարակվում են, որպես ինքնասպան եղած կամ մեքենայի տակ ընկածների ցուցակում:

Հաջորդը Ադրբեջանի բանակի կազմում կռվող թուրք զինվորները և գումարով կռվողներն են:Սրանք կռվում են Ադրբեջանի բանակի կազմում, բայց զոհվելու դեպքում անունները չեն հրապարակվում, դիակները հետ են ուղարկվում Թուրքիա, քանի որ Ադրբեջանում հարազատ չունեն, նրանց մասին հետաքրքրվող չի լինի: Թուրքիայում սրանց մի մասը հայտարարվում է իբրև տարբեր պայմաններում սպանված՝ հարձակում, գողություն, խուլիգանություն և այլն: Մի մասն էլ նույնիսկ Թուրքիայում են առանց ընտանիք, դրանց էլ տարբեր վայրերում թաղում են անձայն:

Ստացվում է 4 տեսակի զոհ է ունենում Ադրբեջանը ամեն մարտի ժամանակ՝ հայտարարված, սառնարաններում պահվող, բնակչությունից և գումարով կռվող զինվորներից: