Կանադայում 295 կգ-նոց սպիտակ թափառ են որսացել (լուսանկարներ,տեսանյութ)


06:50 , 29 օգոստոս, 2016

Անցած շաբաթ, 19-ամյա կանադացի Նիկ Մաքքեյբը, Ֆրեյզեր գետում ձկնորսություն անելիս պատահմամբ հսկայական, սպիտակ թառափ որսաց: 40 տարի շարունակ Բրիտանական Կոլումբիայում լեգենդներ էին հյուսվոմ այս անհավանական ձկան մասին, որը ստացել է «пятачок» մականունը՝ անսովոր քթի պատճառով: 

295 կգ-նոց և 3 մետր երկարությամբ թառափին ջրից հանելու համար 2 ժամ պահանջվեց: Ձկան հետ լուսանկարվեցին, այնուհետև բաց թողեցին: Մասնագետների կարծիքով այն մոտավորապես 80 տարեկան է: