Մամեդյարովը հաջորդ շաբաթ կմեկնի Վրաստան


18:40 , 27 օգոստոս, 2016

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը օգոստոսի 29-ին պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան։ Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։

Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր։