Թուրքիայում 3 նախկին դիվանագետների են կալանավորել հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով


20:55 , 27 օգոստոս, 2016

Թուրքական դատարանը շաբաթ օրը վճռել է կալանքի տակ դնել 3 նախկին դիվանագետի, որոնք մեղադրվում են հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Հաղորդվում է, որ Անկարայի դատարանը որոշել է դատավարության անցկացման հետ կապված՝ կալանքի տակ պահել 3 նախկին պաշտոնյայի, ներառյալ՝ նախագահի նախկին խորհրդականին: Պարբերականի տեղեկությամբ՝ Գուրկան Բալիքը, Ալի Ֆինդուքը և Թունքայ Բաբալին մեղադրվում են իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետ կապեր ունենալու մեջ, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում հեղաշրջման փորձի համար: