Հետաքրքիր է, իսկ ու՞մ «զենքն» է թասիբի ջաթագով այս տիկինը..


12:45 , 27 օգոստոս, 2016
Շիրակը, Լոռին, Վայքը, Սյունիքը, Արցախը, Ջավախքը.. Մյուսները.. Հայաստանն է.. Մենք բոլորս հայ ենք.. Մեր մայրաքաղաքը Երևանն է.. Համայն հայության մայրաքաղաքն է։ Իսկ ինչ-որ թուրքահաճո մտքեր արտահայտողները պարզապես «ադրբեջանական երազանքն» իրականացնողներն են.. Նրանց ծափահարողները, ուզում եմ հավատալ, պարզապես մոլորյալներ են..
Ասում են՝ սատանան թաքնվում է մանրուքներում։ Տիկնոջ ելույթում ինձ մտահոգեց ոչ այնքան նրա կոչը մեր հայրենակից ղարաբաղցիներին, որքան նրա «խրոխտ և աներկբա» պնդումը, որ մենք իբր թե զենք չունենք..
Հետաքրքիր է, իսկ ու՞մ «զենքն» է թասիբի ջաթագով այս տիկինը..