ԱՄՆ-ն չի աջակցում քրդերի անկախությանը. Քերրի


06:57 , 27 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն հանդես է գալիս միասնական Սիրիայի պահպանման օգտին և չի աջակցում  քրդերի անկախությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է TASS-ը:

«Մենք միասնական Սիրիայի կողմնակից ենք: Մենք չենք աջակցում անկախության քրդական նախաձեռնությանը: Քրդական որոշ տարրերի հետ աշխատանքը  իրականացվել է որոշակի սահմանափակ հիմքերով», - հայտարարել է Քերրին՝ Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Ռուսասկան ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ քրդերը պետք է մնան սիրիական պետության մի մաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ