ՄԱԿ-ը ողջունել է Ֆրանսիայում բուրկինի կրելու արգելքի հանումը


02:21 , 27 օգոստոս, 2016

Image result for burkiniRIA Novosti-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ում ողջունել են Ֆրանսիայի պետական խորհրդի կողմից երկրում մուսուլմանական լողազգեստ բուրկինի կրելու արգելքի անհիմն ճանաչելու որոշումը: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը»,- ասել է Դյուժարիկը լրագրողներին, ընդգծելով «մարդկային արժանապատվությունը հարգելու անհրաժեշտությունը»: