Մեր հասարակության մեջ կան այդպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ ղարաբաղցին հայ չէ


01:09 , 27 օգոստոս, 2016
Image result for Գայանե ԳասպարյանԱյսօր երեկոյան ընտանիքիս անդամների հետ Օպերայի մոտակայքում վայելում էի երևանյան մեղմիկ քամին: Ազատության հրապարակում մի կին ելույթ էր ունենում, շատ զարմացա... ասում է` ղարաբաղցիներ, թողե՛ք Երևանը գնացեք Ձեր հողը պահեք, եթե թասիբ ունեք... Միտքն այդպիսին էր.... Նախ` թող ներեն միտինգի կազմակերպիչները` հարցս հետևյալն է`միտինգում ով ուզի կարող է ինքնադրսևորվե՞լ, երկրորդ` տիկին դուք երբևէ Արցախում եղե՞լ եք, դուք գիտե՞ք մարդիկ ինչ գնով են պահպանում իրենց տունն ու սահմանը, երրորդ` ղարաբաղցի, հայաստանցի սահմանները դնողներն ազգի դավաճաններ են....Մեր հասարակության մեջ, ցավոք, կան այդպիսի մարդիկ, ովքեր մտածում են, որ ղարաբաղցին հայ չէ, սա տգետ մտածողության արդյունք է....