Երևանում օգոստոսի 27-28-ը սպասվում է ամպրոպ. առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն


14:20 , 26 օգոստոս, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. 

Օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, հանրապետության տարածքում, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով: 

Երևանում օգոստոսի 27-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: