Ֆրանսիացի գինեգործները կանխատեսել են գինու արտադրության անկում


11:34 , 26 օգոստոս, 2016

Ցուրտ, անձրևոտ եղանակի պատճառով, որն իր գերակայության տակ էր առել ապրիլին Ֆրանսիայի գինեգործական տարածաշրջանները, այս տարի գինու արտադրությունը նվազի մոտ 10 տոկոսով։ Նման նախազգուշացում է արել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը՝ փոխանցում է BBC-ն։

Նախարարության վիճակագրական ծառայության տվյալներով՝ ողջ գարնանը և ամռան կեսերին շարունակված արտասովոր ցրտերի արդյունքը կդառնա այս տարի արտադրական անկումը մինչև 42.9 մլն հեկտոլիտր՝ անցած տարվա 47.8 մլն հեկտոլիտրի դիմաց։

Առավել տուժած տարածաշրջանների թվում է Շամպանը, որտեղ արտադրությունը կարող է կրճատվել 1/3-ով։ Այնտեղ խաղողի բերքահավաքը ցրտերի պատճառով կարող է նորմալ գրաֆիկից ուշանալ մեկ շաբաթով։

Սպասվում է, որ Ֆրանսիան խաղողի բերքով ու գինու արտադրությամբ կզիջի Իտալիային, որն անցած տարի դարձել էր գինեգործության ոլորտում համաշխարհային առաջատար։