Բելգիայի Շիմե քաղաքում պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել


08:50 , 26 օգոստոս, 2016

Բելգիայի Շիմե քաղաքում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Belga գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Երկու տուժածները ծանր վիճակում են: Գործակալության տեղեկությամբ՝ պայթյունը որոտացել է սպորտային կենտրոններից մեկի շենքում, որի մի մասը քանդվել է: Նշվում է, որ պայթյունի պահին շենքում 5 մարդ է եղել:

Պայթյունի պատճառը կարող է լինել գազի արտահոսքը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ճգնաժամային կենտրոնին:

«Հնարավոր է՝ գազ է պայթել»,- ասել է ճգնաժամային կենտրոնին ներկայացուցիչը՝ նշելով, որ ահաբեկիչների հարձակման նշաններ չկան: