Instagram-ում ամենատարածված ուտելիքը


23:32 , 25 օգոստոս, 2016

Համբուրգերը դարձել է ամենատարածված ուտելիքը, որի լուսանկարները հրապարակում են Instagram-ի օգտատերերը: Այս մասին հայտնում է Rambler News Service-ը՝ հղում անելով Borsch սթարթափի տվյալներին:

Ուսումնասրության ընթացքում հետազոտվել է ուտեստների 9 մլն լուսանկար, որոնք այս ամառ իրենց էջերում հրապարակել են օգտատերերը Մոսկվայից, Նյու Յորքից և Բեռլինից: Պարզվել է՝ համբուրգերների լուսանկարները սոցցանցում ամենից հաճախն են հրապարակվել:

Մոսկվայում երկրորդ տեղում պիցցայի լուսանկարներն են, երրորդում՝ սուշիի:

Նյու Յորքում երկրորդ տեղում պաղպաղակն է, երրորդում՝ պիցցան:

Բեռլինի բնակիչների շրջանում առավել տարածված են ֆալաֆելների, սուշիի, պիցցայի լուսանկարները: