Պեպեն Եվրո 2016-ի լավագույն խաղացողն է. Ռոնալդու


15:38 , 25 օգոստոս, 2016

Lurer.com-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ համարում է իր թիմակցին` Պեպեին:

«Պեպեն անհավանական էր այս տարի: Հնարավոր է` սա նրա լավագույն տարին էր: Նա Պորտուգալիայի հավաքականի լավագույն խաղացողն էր Եվրո 2016-ում, լավագույնն էր նաև Չեմպիոնների լիգայում «Ռեալի» կազմում: Շատ ուրախ եմ, որ նրան ընդգրկել են մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Կարծում եմ, որ նա այս մրցաշարի լավագույն խաղացողն էր», – Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: