Մանվել Բադեյանին $ 50 000 «քցելու» մեջ մեղադրող թոշակառուն հրաժարվել է Քուվեյթի ղեկավարությանը դիմելու մտքից


15:08 , 25 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Քաղաքացի Ֆելիքս Խաչատրյանը, ով պնդում է, թե նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Մանվել Բադեյանին իրեն 50 հազար դոլար է պարտք, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրաժարվել է Քուվեյթի իշխանություններին Բադեյանի հարցով դիմելու մտքից, քանի որ չի ուզում պարսավանքի ենթարկել իր երկիրը: 

«Չեմ դիմելու, որովհետև չեմ ուզում իմ երկրի անունը էդքան քցեմ»,-ասաց թոշակառուն:

Նշենք, որ 76-ամյա թոշակառու Ֆելիքս Խաչատրյանը օրեր առաջ լրատվամիջոցներին ուղղած նամակում Բադեյանին մեղադրել էր իր պարտքը 10 տարի չվերադարձնելու մեջ: Իր նամակում քաղաքացին նաև ասել է, որ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, պատրաստվում է նաև դիմել Քուվեյթի ղեկավարությանը, քանի որ ուզում է «պատռել Մանվել Բադեյանի դիմակը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ