Գյումրիում 2-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. փոքրիկը գլխի լուրջ վնասվածք ունի


15:02 , 25 օգոստոս, 2016

 Գյումրիում 2-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. փոքրիկը գլխի լուրջ վնասվածք ունիYerkir.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից 2-ամյա տղա է ընկել: Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան իրենց մոտ է տեղափոխվել առավոտյան և ստացել առաջին բուժօգնությունը:

«Երեխան մեզ մոտ 30-40 րոպե է մնացել, նրա մոտ ախտորոշվել է գանգի հիմի կոտրվածք: Նրա մոտ շոկային իրավիճակ է եղել, անգիտակից վիճակում է գտնվել փոքրիկը: Այնուհետև, մեր անեսթեզիոլոգի ուղակցությամբ, նրան տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- ասաց Կուրղինյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ տեղեկացրին, որ երեխային KT հետազոտման են ենթարկել, և գուցե վիրահատական միջամտության կարիք լինի: Երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: