Life.panorama.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի Աննա Բաբայանը այս օրերին Հայաստանում է, իսկ նրան ուղեկցել են ամուսինն ու 7-ամսական դուստրը: Ի դեպ՝ փոքրիկ Մարինան առաջին անգամ է մայրիկի հայրենիքում:
«Թեեւ արդեն մի քանի տարի է, ինչ պարտաճանաչ ամեն տարի այցելում ենք Հայաստան, բայց այս անգամ հատուկ նպատակ ունեին` մեր դստրիկին պետք է մկրտեինք եւ մասնակցեինք բարեկամուհուս հարսանիքին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երջանիկ մայրիկն ու հայտնեց, որ Սուրբ Գայանե Եկեղեցում արդեն կայացել է իրենց ընտանիքում շատ կարեւոր համարվող դստեր Մկրտության արարողությունը:
Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ փոքրիկ Մարինան իրեն շատ լավ է զգում Երեւանում.
«Ճիշտ է` աղջիկս դեռ շատ փոքր է, որպեսզի երկրներն ու քաղաքները տարբերի իրարից, սակայն տատիկի եւ պապիկի հետ իրեն հիանալի է զգում»,- նշեց նա ու իր համոզմունքը հայտնեց, որ աղջիկն ապագայում Հայաստանն իր հայրենիքն է համարելու եւ հաճախ է այցելելու մայրիկի ծննդավայր:
Նշենք, որ փոքրիկ աղջնակն այս ընթացքում հասցրել է նաեւ ծնողների հետ ճանապարհորդել.
«Մենք շատ են սիրում ճանապարհորդել ու փորձում ենք հնարավորինս շատ ժամանակ հատկացնել դրան: Բալիկս շատ հանգիստ ու խելոք է, ուստի խանգարող հանգամանք չկա, բացի այդ էլ մենք փորձում ենք այնպես պլանավորել հանգիստը, որ փոքրիկի հետ ոչ մի խնդիր չառաջանա»,- հավելեց մոդելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ