Կստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն»


15:30 , 25 օգոստոս, 2016

Image result for lawԿստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն»

Հայաստանում կստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ: Այս որոշումն է ընդունել Հայաստանի կառավարությունը: Ակնկալվում է ՀՀ ողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն: Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսվում է կենտրոնի ստեղծմամբ նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների և օրենսգրքերի քանակը: Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: