Իբրահիմովիչը կարող է կրկնել 91 տարվա վաղեմության ռեկորդը


14:36 , 25 օգոստոս, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկնել 91 տարվա վաղեմության ռեկորդը:

Ընթացիկ ամռանը «Օլդ Թրաֆորդ» տեղափոխված շվեդը գոլեր է խփել իր թիմի պաշտոնական բոլոր երեք խաղերում` «Լեսթեր»-ի, «Բորնմուտ»-ի և «Սաութհեմփթոն»-ի դեմ:

Նորեկի` ամենաշատ արդյունավետ խաղերի ռեկորդը (4 խաղ) պատկանում է Ջիմի Հենսոնին: Եթե Իբրահիմովիչը կարողանա գոլի հեղինակ դառնալ «Հալ Սիթի»-ի դեմ արտագնա խաղում, ապա կկրկնի այդ նվաճումը: