Արդարադատության նախարարությունը՝ համաներում հայտարարելու մասին


13:30 , 25 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

Այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկությունները սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարվելիք համաներման մասին: Այդ կապակցությամբ Արդարադատության նախարարությունիցPanorama.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են.

«Համաներում հայտարարելու մասին հարցի պատասխանը ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ Հանրապետության նախագահի առաջարկությամբ»: