Հնարավոր է՝ Մեսսին խարդախության է դիմել. Մարադոնա


12:46 , 25 օգոստոս, 2016

9-diego-maradonaԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան խոսել է Լիոնել Մեսսիի հավաքականից հեռանալու, այնուհետև կրկին վերադառնալու մասին:

«Հնարավոր է՝ Մեսսին խարդախության է դիմել: Չեմ բացառում, որ նա և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան գնացել են այս քայլին, որպեսզի մոռացնել տան բոլորին 3 պարտված եզրափակիչները», – ասել է Մարադոնան:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի հետ խոսակցությունից հետո Լիոնել Մեսսին որոշել էր վերադառնալ հավաքական: