Ալինա Մարտիրոսյան. «Անգամ զագսի վկայականը չենք նկարում»


13:30 , 25 օգոստոս, 2016

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը և գեղանկարիչ Կարեն Արայանը ամուսնացել են։ Այս մասին Ալինան առաջինը հայտնել է Ֆեյսբուքով՝ փոխելով կարգավիճակը։ Զույգի տարիքային տարբերությունը 7 տարի է՝ Ալինան 37 տարեկան է, Կարենը՝ 30։

BlogNews-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ զրուցելու ամուսնական նոր կարգավիճակի մասին։

«Էս անգամ հասարակությունից հեռու ենք մնում, անգամ զագսի վկայականը չենք նկարում»,- ասաց Ալինան։ Հստակեցմանը՝ փաստորեն ամուսնությունն ամրագրել են զագսում՝ պատասխանեց, որ ոչինչ չեն հրապարակում։ Այդուհանդերձ Ալինան ինքն էր Ֆեյսբուքում նշել, որ ինքն ու Կարենն ամուսնացել են։

13714132_1170831736270373_897627760_n

Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ այս փուլում շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ ոչ, սակայն նա ասաց, որ այդ հարցին էլ չի կարող պատասխանել։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում։