Շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց


09:30 , 25 օգոստոս, 2016

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: