Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի


09:00 , 25 օգոստոս, 2016

Իտալիայում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով փրկարարներին։

Ավելի վաղ հաղորդվել էր 159 զոհի և 368 վիրավորի մասին։

6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել լույս օգոստոի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում։ Ավերածություններ են գրանցվել իտալալան երեք վարչական շրջաններում՝ Լացիո, Ումբրիա և Մարկե։