Սթիվեն Սիգալը գազար է համտեսել Ալեքսանդր Լուկաշենկոյի մարգից


04:32 , 25 օգոստոս, 2016

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ, հայտնում է BelTA գործակալությունը:

Նախագահի մամլո քրտուղար Նատալի Էյսմոնտի խոսքերով՝ Սիգալը «վաղուց էր երազում» ծանոթանալ Լուկաշենկոյի հետ և «համառորեն հանդիպում է խնդրել», պատրաստվելով գալ Մինսկ:

Ամերիկացի դերասանը և Բելառուսի նախագահը շփման ընթացքում շեշտը դրել են գյուղատնտեսության վրա: Դաշտում նրանք համտեսել են Լուկաշենկոյի նստավայրի տարածքում աճեցրած բանջարեղենը, այդ թվում՝ գազար, և բելառուսական ճարպ:

Image result for стивен сигал попробовал на вкус морковку лукашенко