Մոսկվայի կենտրոնում բանկի բաժանմունքը գրաված անձը կարող է խուսափել պատժից. աղբյուր


02:54 , 25 օգոստոս, 2016

Image result for ситибанкՄոսկվայի կենտրոնում Ctibank բանկի բաժանմունքում օգոստոսի 24-ի երեկոյան պատանդներ վերցրած տղամարդը կարող է խուսափել պատժից, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

«Ձերբակալվածին անմիջականորեն պատանդներ վերցնելու համար ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում կա հատուկ նշում, որ անձը, որն ինքնակամ կամ իշխանությունների պահանջով ազատում է պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- հայտարարել է նա:

Նրա խոսքերով` օրենքով պատիժ է նախատեսված միայն այն դեպքում, երբ պատանդներ վերցնելուն զուգահեռ կատարվում են այլ հանցագործություններ` զենքի անօրինական շրջանառություն, մարմնական վնասվածքների հասցնում և այլն: