«Barbie»-ով փոխարինված հայկական Նուրի տիկնիկի մասին


22:36 , 13 փետրվար, 2013

«Barbie» տիկնիկի փոխարեն մենք ունենք մեր հայկական ավանդական տիկնիկը, որի մասին, ցավոք սրտի, այսօր շատ քչերը գիտեն կամ ընդհանրապես չգիտեն: Դրանք Նուրի անունով գունագեղ գործված տիկնիկներ են, որոնք, ինչպես շատերն են հավատում, երջանկություն են բերում: «Նուրի» նշանակում է անձրևի հարս: Հին ժամանակներում այս տիկնիկներն օգտագործվել են տապ օրերին և երաշտի ժամանակ երկնքից անձրև ուզելու համար: Դրանք նաև խորհրդանշել են առատությունն ու պտղաբերությունը: