Ֆրանսիայում ուստարվա սկզբից կուժեղացնեն դպրոցների պահպանությունը՝ ահաբեկչական սպառնալիքի պատճառով


21:33 , 24 օգոստոս, 2016

Ֆրանսիայի իշխանությունները նոր ահաբեկչությունների սպառնալիքի ֆոնին որոշում են ընդունել ուսումնական տարվա սկզբին ընդառաջ՝ ուժեղացնել ուսումնական հաստատությունների, հատկապես՝ դպրոցների պահպանությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը Ելիսեյան պալատում Անվտանգության նախարարական խորհրդի նիստի արդյունքներով:

«Սեպտեմբերի 1-ից ամբողջ Ֆրանսիայում դպրոցների մերձակայքում կներդրվեն շարժական պարեկներ,- ասել է Կազնևը:- Ուսումնական հաստատությունների պահպանության գործին կներգրավվի ավելի քան 3000 պահեստային»: