ԱՄՆ-ը Սիրիայում ավիաաջակցություն կապահովի թուրք զինվորականներին


20:33 , 24 օգոստոս, 2016

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը օդային աջակցություն կապահովեն թուրքական ուժերին, որոնք մասնակցում են Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաքի համար ռազմական գործողությանը:

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը այդ ռազմական գործողության հարցով ՆԱՏՕ-ի շրջանակներում շփումներ է պահպանում իր դաշնակիցների հետ: