Թուրքական զորքերը մտել են Ջերաբլուս, ԴԱԻՇ-ը լքել է քաղաքը. ԶԼՄ-ներ


19:33 , 24 օգոստոս, 2016

Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները հյուսիսից և արևմուտքից մուտք են գործել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաք և վերահսկողություն են հաստատում այնտեղ: Այդ մասին հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Սաբրի Օսմանը:

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալների հիմնական մասը քաղաքը լքել է թուրքական հարձակումից առաջ. «Փողոցներում մնացել են մի քանի տասնյակ զինյալներ, որոնք նահանջում են: Մնացյալը հեռացել են ընտանիքների հետ:

Թուրքական հրետանու և ավիացիայի հարվածների հետևանքով զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Վիրավորները զգում են բժշկական սուր օգնության կարիք»: