Թրամփը հոգեկան խանգարումով քաղաքական գործիչների ցանկում առաջ է անցել Հիտլերից


13:40 , 24 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
Օքսֆորդի նոր հետազոտության համաձայն՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի շատ հոգեկան խանգարման գծեր ունի, քան նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, գրում է The Independent-ը:
 
Հաղորդվում է, որ հետազոտությունն անց է կացրել Քևին Դատոնը` անհատի պսիխոպատիկ որակների գնահատման մեթոդով: Դատոնը հարցերի ցանկ է տվել փորձագետներին, որոնք պատասխանել են դրանց՝ ելնելով պատմական այս կամ այն կերպարների տեսակետներից և հայտարարություններից:
 
Հետազոտության արդյունքներով՝ Դատոնը կազմել է հոգեկան խանգարման նշաններով առաջնորդների վարկանշային ցանկ:
 
Առաջին տեղը զբաղեցրել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը՝ հավաքելով 189 միավոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ