Ես այսօր հիասթափվել եմ դեմոկրատիայից շարքային ընտրողի հետ զրույցից հետո


19:04 , 13 փետրվար, 2013

Չերչիլն ասում էր, որ բավական է երկու րոպե զրուցել շարքային ընտրողի հետ, որպեսզի հիասթափվես դեմոկրատիայից: Այսօր դա տեղի է ունեցել ինձ հետ: Շարքային մի ընտրող ասում էր, որ իր ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, որովհետեւ այսօրվա բոլոր այլանդակությունների հիմքը դրվել է Լեւոնի ժամանակ: Մի՞թե սա շիզոֆրենիա չէ՝ մազոխիզմի հատկանիշներով: