31-ամյա տղամարդը վերածվել էր ծերունու՝ ոստիկաններին խաբելու համար (լուսանկարներ)


06:27 , 24 օգոստոս, 2016

Մասաչուսեթս նահանգի Յարմուտ քաղաքի ոստիկանները որոնում էին հետախուզման մեջ գտնվող 31-ամյա մի տղամարդու, ով զբաղվում էր թմրանյութերի վաճառքով։

Օրինախախտի հետքի վրա ընկնելուց հետո իրավապահները շրջափակեցին նրա տունը, բայց հանցագործի փոխարեն տան դռան դիմաց հայտնվեց այս ծերունին։ Մնացած դեպքերում գուցե այս կերպարանափոխությունն օգներ, բայց այս անգամ ոստիկանները խայծը կուլ չտվեցին և ձերբակալեցին ծերունուն։ ՈՒ չսխալվեցին․․․նա հենց 31-ամյա օրինախախտն էր․