Իտալիայի կառավարությունը քաղաքացիներին 18-ամյա հոբելյանի առթիվ 500-ական եվրո կնվիրի՝ գրքեր գնելու համար


01:18 , 24 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է․

Իտալիայում նոր միջոցառում են ձեռնարկել` հիշեցնելու երիտասարդներին, որ մշակույթը կարող է հարստացնել  կյանքն ու միավորել մարդկանց:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` նոր ծրագրի շրջանակներում Իտալիայի քաղաքացիներին 18-ամյա հոբելյանի առթիվ մտադիր են 500 եվրո գումար նվիրել` որպես «մշակութային բոնուս»:  Նախաձեռնությունը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին:

Բոնուսը իտալացի երիտասարդները կկարողանան ծախսել գրքեր, համերգների տոմսեր, թատրոնի կամ կինոյի տոմսեր գնելու, թանգարաններ հաճախելու կամ ազգային պարկեր այցելելու վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ