Բրազիլացի զույգը ռիսկի տակ է դրել կյանքը՝ էքստրեմալ սելֆիներ ունենալու համար


23:39 , 23 օգոստոս, 2016

Այն պահից, ինչ սելֆին դարձել է մեր առօրյա կյանքի մի մասը, շատերն են փորձեր անում ունենալ ամենահաջողված ու դիտարժան լուսանկարը։ Օրինակ, 23-ամյա Լեոնարդն ու 18-ամյա Վիկտորիան մի քանի կադր անելու համար համարձակվել են առանց ապահովագրության լուսանկարվել 3000 մետր բարձրություն ունեցող ժայռից կախված։